ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Երևանի Շոկոլադի Գործարան»-ի պատմությունը սկսվում է դեռևս 2006 թվականից՝ «Սոնագրո» ընկերության ստեղծմամբ: Ոլորտում տարիների փորձը հիմք է ստեղծել սպառողին ներկայանալու բարձրորակ արտադրանքով, նոր ապրանքանիշերով և համաշխարհային ճանաչման հասնելու տեսլականով:
Առաջավոր տեխնոլոգիաների և սարքավորումների ներդրմամբ ընկերությունը շարունակում է հաջողությամբ ընդլայնել արտադրական հզորություններն՝ առանձնահատուկ կարևորություն տալով նաև ձեռքի աշխատանքին: Այս մոտեցումների համադրումը բարձրակարգ արտադրանքի ստեղծման հիմնական գրավականն է: Սպառողին որակյալ արտադրանքով ներկայանալու նպատակով ընկերությունը համագործակցում է հումք արտադրող առաջատար միջազգային կազմակերպությունների հետ:
«Մարկ Սևունի» և «Սոնուար» ապրանքանիշերն ստեղծվել են շուկայում հաջող դիրքավորվելու մեր առաքելությունն իրականացնելու նպատակով: Ժամանակակից մոտեցումների և տեխնոլոգիաների կիրառմամբ, արտադրանքի հետևողական կատարելագործմամբ, նոր ապրանքատեսականիների ստեղծմամբ ընկերությունը նպատակ ունի և՛ հայաստանյան, և՛ արտասահմանյան շուկաներում հանդես գալ առաջատարի դիրքերից:
|
||
Առաքելություն |
Տեսլական |
|
Ստեղծել բարձրորակ հայկական շոկոլադ, որը կգրավի ոչ միայն Հայաստանի, այլև՝ արտերկրի խստապահանջ սպառողին |
Գնորդին մատուցել անգերազանցելի համային որակով արտադրանք՝ շարունակաբար ավելացնելով սպառողների քանակն ու ընդլայնելով իրացման աշխարհագրությունը |
Մեր հավաստագրերը