Երևանի շոկոլադի գործարանը մասնակցեց սննդամթերքի “World Food” ամենամյա ցուցահանդեսին

2019 թ. սեպտեմբերի 24 – 27 – ը Երևանի շոկոլադի գործարանը մասնակցեց Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի “Կրոկուս Էքսպոում” կայացած սննդամթերքի արտադրության ոլորտի միջազգային “World Food Moscow” ամենամյա ցուցահանդեսին:

 

Երևանի շոկոլադի գործարանն իր տաղավարում ներկայացրել է ՛՛Մարկ Սևունի՛՛ և ՛՛Սոնուար՛՛ ապրանքանիշերը:

“World Food Moscow 2019”-ին այս տարի մասնակցել է շուրջ 1750 կազմակերպություն 64 երկրից, իսկ այցելուների թիվն անցել է 30 000 – ը (98 երկրից), ովքեր նոր գործնական հարաբերությունների ստեղծման և մատակարար կազմակերպությունների հետ շահավետ պայմանագրեր կնքելու բացառիկ հնարավորություն են ստացել:

Գործարանի մասնակցությունը “World Food” ցուցահանդեսին հնարավորություն է ընձեռել ձեռքբերել նոր միջազգային գործընկերներ և ընդլայնել սեփական արտադրանքի արտահանման մասշտաբները։