Երևանի շոկոլադի գործարանը այս տարի ևս մասնակցեց Պրոդէսքսպո 2022- ին

Երևանի շոկոլադի գործարանը 2022 թվականի Փետրվարի 7-11  ը մասնակցեց սննդամթերքի, խմիչքների և արտադրական հումքի 29-րդ միջազգային՝ «Պրոդեքսպո 2022» ցուցահանդեսին, որը կայացավ Մոսկվայի «Էքսպոցենտր» կենտրոնական ցուցահանդեսային համալիրում:

Երևանի շոկոլադի գործարանը ցուցահանդեսին ներկայացավ սեփական տաղավարով՝ իր «Մարկ Սևունի» և «Սոնուար» ապրանքանիշերով: