Երևանի շոկոլադի գործարանը այս տարի ևս մասնակցեց Պրոդէսքսպո 2020 - ին

Երևանի շոկոլադի գործարանը 2020 թվականի փետրվարի 10-14-ը մասնակցեց սննդամթերքի, խմիչքների և արտադրական հումքի 27-րդ միջազգային՝ «Պրոդեքսպո 2020» ցուցահանդեսին, որը կայացավ Մոսկվայի «Էքսպոցենտր» կենտրոնական ցուցահանդեսային համալիրում:

Երևանի շոկոլադի գործարանը ցուցահանդեսին ներկայացավ սեփական տաղավարով՝ իր «Մարկ Սևունի» և «Սոնուար» ապրանքանիշերով:

«Պրոդեքսպոն» Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում սննդամթերքի և խմիչքների ամենամեծ միջազգային ցուցահանդեսն է: Ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 2400 ընկերություններ 69 երկրներից:

«Պրոդեքսպոն» բազմաթիվ արտադրողների համար հարթակ է նոր ապրանքների, ապրանքային նշանների և ապրանքանիշերի ներկայացման համար: Ամեն տարի ցուցահանդեսը ներկայացնում է նոր ապրանքների մինչև 14% -ը: