Միակը Հայաստանից, որ մասնակցում է Duty Free ոլորտի համաշխարհային ցուցահանդեսին

MARK SEVOUNI ՝ միակը Հայաստանից, որը մասնակցելու է Duty Free ոլորտի համաշխարհային ցուցահանդեսին🚀

Ուրախ ենք հայտնել, որ Մայիսի 10-14-ը Mark Sevouni-ն մասնակցում է TFWA (Tax Free World Association) 2026-ին Սինգապուրում 🤝 Սա duty free և travel retail ոլորտի ամենաազդեցիկ հարթակներից մեկն է:

Լինելով ոլորտի միակ հայկական ներկայացուցիչը՝ մենք պատրաստվում ենք ցուցադրել հայկական շոկոլադագործության լավագույն ավանդույթներն ու նորարարական լուծումները 🍫

Մենք հավատում ենք, որ հայկական բրենդը կարող է լինել մրցունակ համաշխարհային լավագույն ապրանքանիշների կողքին🌍

Հետևե՛ք մեզ՝ միջազգային շուկայի այս կարևորագույն փուլի մանրամասներին ծանոթանալու համար😊