Լավա տորթ

Բաղադրիչներ

  • 100 գր. մուգ շոկոլադ Mark Sevouni 62-72% 
  • 60 գր. կարագ
  • մի պտղունց աղ
  • 50 գր. շաքարավազ
  • 2 հատ. ձու
  • 30 գր. ալյուր
  • 20 գր. կակաո
  • 10 մլ ռոմ կամ կոնյակ
  • 1 հատ. նարնջի կեղևի քերուկ
  1. Շոկոլադը մանրացնել, ավելացնել կարագը, հալեցնել ջրային տարրայի վրա կամ միկրոալիքային վառարանում, խառնել։ Ավելացնել շաքարավազ և աղ։ Մեկ-մեկ ավելացնել ձուն՝ ամեն անգամ լավ խառնելով։
  2. Ավելացնել ռոմ կամ կոնյակ, մեկ նարնջի կեղևի քերուկ։ Եթե ​​ալկոհոլ ավելացնելու ցանկություն չկա, ապա այն փոխարինում ենք վանիլի Էքստրակտով։
  3. Ալյուրն ու կակաոն մաղում ենք, լցնում շոկոլադե զանգվածի մեջ, խառնում ենք մինչև միասեռ զանգված դառնա։
  4. Կերամիկական ամանը կարագով պատել, շաղ տալ կակաո։Ամանի մեջ ավելացնում ենք խմորը:  Աղանդերը թխում ենք 220 աստիճան տաքացրած ջեռոցում 7-8 րոպե։ Լավա տորթը պատրաստ է։