Շոկոլադե տրյուֆել

Շոկոլադե կոնֆետներ պատված կակաո փոշիով

 Մարկ Սևունին ներկայացնում է նրբահամ և էլեգանտ, բերանում հալվող՝ թավշյա շոկոլադե տրյուֆելներ։ Հավատարիմ մնալով տրյուֆելի պատրաստման ֆրանսիական ավանդույթներին՝ մեր ընկերությունն արտադրում է բարձրորակ հրուշակեղեն՝ օգտագործելով բացառապես բնական կակաո մթերք։ Մեր տրյուֆելները հագեցած են շոկոլադի հարուստ համով և անտարբեր չեն թողնում որևէ մեկին։