Արտաքին կապերի և ներկրումների մասնագետ

Երևանի Շոկոլադի Գործարան ՓԲԸ-ն հայտարարում է մրցույթ «Արտաքին կապերի և ներկրումների մասնագետ»-ի թափուր հաստիքը համալրելու համար։

Աշխատանքային պարտականություններ

  • Իրականացնել պահանջվող ապրանքների (հումք, նութեր, սարքավորումներ և այլն․․) գծով մատակարարների միջազգային շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն։
  • Հաստատել և պահպանել կապեր ապրանքները սպասարկող ընկերությունների հետ միջազգային շուկայում։
  • Մշակել ապրանքների և ծառայությունների գնման պահանջներն ու առաջարկները։
  • Նախապատրաստել և կանոնավորել նախապայմանագրային փաստաթղթերը, կնքել պայմանագրեր մատակարարների հետ։
  • Համակարգել և վերահսկել մատակարարների հետ պայմանագրային պայմանների ժամանակին կատարումը։
  • Ժամանակին պատրաստել և մատակարարներին ուղարկել ապրանքների պատվերները։
  • Համակարգել և վերահսկել մատակարարներից անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ժամանակին ստանալու և համապատասխան ստորաբաժիններ ներկայացնելու գործընթացը։

Անհրաժեշտ հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտում)
  • Համապատասխան ոլորտում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ
  • Վերլուծական մտածողություն
  • Արագ ընկալելու և կողմնորորշվելու կարողություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր գերազանց իմացություն
  • MS Office փաթեթի լավ իմացություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ