Արտահանման մասնագետ

«Երևանի Շոկոլադի Գործարան» ՓԲԸ ընդլայնում է արտահանման բաժինը և հայտարարում է մրցույթ` տարբեր երկրների շուկաների (բացառությամբ ՌԴ) հետ աշխատելու համար «Արտահանման մասնագետ»-ի պաշտոնը համալրելու նպատակով

Աշխատանքային պարտականություններ

• Իրականացնել տարբեր երկների շուկաների ուսումնասիրություն և վերլուծություն,
• Փնտրել և գտնել պոտենցիալ հաճախորդներ/գործընկերներ,
• Վարել բանակցություններ,
• Ձևավորել առևտրային հարաբերություններ
• Հետևել տվյալ հաճախորդների/գործընկերների վաճառքների տեմպերին,
• Նպաստել առևտրի լիարժեք զարգացմանը,
• Ընդլայնել սպառման ծածկույթը

Անհրաժեշտ հմտություններ

• Բարձրագույն կրթություն
• Առնվազն 2 (երկու) տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
• Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
• MS Office
• Հաղորդակցման հմտություններ
• Գործուղումների մեկնելու պատրաստակամություն

Պահանջվող թեկնածուի մակարդակը: Ավագ